Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանի Անկախության հռչակագրի դեմ արշավը չունի ներքին լեգիտիմություն

Հայաստանի Անկախության հռչակագրի դեմ արշավը չունի ներքին լեգիտիմություն
24.11.2024 | 09:47

Հայաստանի դեմ խաղարկվում է մեծ, չափազանց մեծ դավադրություն, որի վերջնական հանգրվանը Հայաստանի պետականության անկումն է լինելու կամ, այլ կերպ ասած, Հայաստանի Երրորդ Հանրապետության հուղարկավորությունը։

Ողբերգությունն այն է, որ դավադրության գործիք է դարձել նաև հայ ժողովրդի մի հատվածը։

Սրա ելքը միայն և միայն նոր էլիտաների ծնունդն է, որի կարևորագույն առաքելությունը հայ ժողովրդի ազատագրումն է ստրկական շղթաներից՝ որկրամոլության, այլատյացության, ինքնամերժման և անգիտակից ինքնասպանության ճիրաններից:

Առանց առաջնորդող ուժի հնարավոր չէ փրկել այն, ինչն արդեն երկրի իշխանության ձեռամբ կործանվում է։

Հայաստանի Անկախության հռչակագիրը սիմվոլիկ, չափազանց սիմվոլիկ նշանակություն ունի Երրորդ Հանրապետության կյանքում։ Այսօր քարոզվում է հենց Երրորդ Հանրապետության վախճանը, և այդ քարոզի մունետիկը հենց Նիկոլ Փաշինյանն է դարձել, իսկ պատվիրատուն կամ առաջնային շահառուն` Ալիև-Էրդողան զույգը։

Հայաստանի Անկախության հռչակագրի դեմ արշավը չունի ներքին լեգիտիմություն, այլ միայն և միայն արտաքին պահանջ։

Տեսախցիկները հանելու համար հանրաքվեի մասին թեզը ունի շատ ավելի խորը նպատակ, քան կարող է թվալ, հետևաբար, սա մասն է վերը նշված ծրագրի։

Փաշինյանը լավ գիտի, որ հասարակության մեջ միշտ կհայտնվեն դյուրահավատ մարդիկ, ովքեր կկարծեն, թե դա իրենց հնարավորությունն է, և այստեղ կգործի անուղղակի գործողությունների ռազմավարության սկզբունքը:

Հայաստանը ծանր, չափազանց ծանր վիճակում է:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2507

Մեկնաբանություններ